Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հրավիրում են հանրային քննարկման

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հրավիրում են հանրային քննարկման
27.09.2013 | 19:57

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հայտարարություն են տարածել, որում նշված է, թե մի քանի օր առաջ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: «Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողով կազմել: Հանրային հանձնաժողովում, բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ»,-ասված է հայտարարությունում:

Ակտիվիստները, բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով, սեպտեմբերի 30-ին,՝ ժամը 18:30-ին հրավիրում են Մաշտոցի պուրակ` անցկացնելու հանրային քննարկում:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ևս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին և ժողովրդի ծանր սոցիալական վիճակին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ